Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հռոմի պապը հայտարարել է, թե հատկապես ում պետք է հասանելի լինի կորոնավիրուսի...

Հռոմի պապը հայտարարել է, թե հատկապես ում պետք է հասանելի լինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

574
0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չորեքշաբթի հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլորի համար, հատկապես աղքատների:

«Որքան տխուր կլինի, եթե «Քովիդ-19-ի պատվաստանյութի հասանելիության առաջնահերթությունը տրվի հարուստներին: Տխուր կլինի, եթե պատվաստանյութը երկրի սեփականություն դառնա, այլ ոչ թե համամարդկային՝ բոլորի համար», — պապին մեջբերում է CNN-ը:

«Մի կողմից պարտադիր է բուժում գտնել այս ահավոր վիրուսին, որը ծնկի է բերել ողջ աշխարհը, մյուս կողմից՝ մենք պետք է բուժենք նաև սոցիալական անարդարության, անհավասար հնարավորությունների մեծագույն վիրուսը»,- մեկնաբանել է սրբազան քահանայապետը:

Հռոմի պապը հավելել է, որ բարեգործությունն ու սոցիալական աջակցությունը ևս կարևոր են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ