Գլխավոր էջ Նորություններ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը մինչ օրս քանի՞ պացիենտի է սպասարկել. աշխատանքների...

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ը մինչ օրս քանի՞ պացիենտի է սպասարկել. աշխատանքների ամփոփում

504
0

‼️❗️«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ որպես ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքների ամփոփում.
✔️20.03.2020թ.-ից մինչ օրս սպասարկվել է շուրջ 1800 պացիենտ, այդ թվում 273 բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում և ունեցել են հիվանդության ծանր և/կամ ծայրահեղ ծանր ընթացք:
✔️Շուրջ 150 նոր աշխատատեղերի ստեղծում:
✔️28.05.2020թ. գործարկվել է «Հատուկ խնամքի» բաժանմունքը, որը մինչ այժմ սպասարկել է 80 պացիենտ, որոնք բոլորը ունեցել են ինքնուրույն տեղաշարժվելու և ինքնասպասարկման խնդիր:
✔️ Վերաբացվել է նոր ինֆեկցիոն բաժանմունք:
✔️Հիվանդանոցում ամենատարեց պացիենտը եղել է 96 տարեկան, ով առողջացմամբ դուրս է գրվել հենց հատուկ խնամքի բաժանմունքից:
✔️Այս ընթացքում բարձր մակարդակով և անխափան բուժսպասարկում ապահովելու նպատակով կենտրոնը համալրվել է.
⚫️Նոր թթվածնային կայանով.
⚫️Հոսանքի գեներատորով.
⚫️Մահճակալային ֆոնդը ավելացվել է հասնելով 192-ի այդ թվում վերակենդանացման բաժանմունքում հասնելով 22-ի:
⚫️Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում նորագույն շարժական ռետնգեն սարքով և ռենտգենի թվայնացման սարքով։
⚫️Լաբորատոր-գործիքային ախտորոշման բաժանմունքը համալրվել է նոր սերնդի կիսաավտոմատ և ավտոմատ բիոքիմիական անալիզատորներով և այլ տարատեսակ լաբորատոր սարքավորումներով։
⚫️Ինչպես նաև կենտրոնը համալրվել է նոր թոքերի արհեստական շնչառության սարքավորումներով ,
պացիենտի համար նախատեսված մոնիթորներով և այլ սարքավորումներով:
⚫️Կատարվել է հիվանդանոցի շենքային պայմանների բարելավում, նորոգման աշխատանքներ և գույքային վերազինում:

#կրիրդիմակփրկիրկյանքեր#առողջեղեք

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ