Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4828 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4828 նոր դեպք

508
0

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4828 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է մոտ 938 հազարի։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 117 մարդ, առողջացել՝ մոտ 6,8 հազար մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է մոտ 750 հազար մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը համավարակի սկզբից ի վեր, կազմել է մոտ 16 հազար մարդ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22,3 միլիոն մարդը։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 785 հազար է, առողջացածների թիվը՝ մոտ 15,1 միլիոն մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ