Գլխավոր էջ Նորություններ Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետագա մեղմացմանը

Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետագա մեղմացմանը

747
0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետագա մեղմացմանը՝ վկայակոչելով վերջերս նոր դեպքերը աճը:

Նա նշել է, որ Գերմանիան «համավարակի թեժ շրջանում է»: Նա գերմանացիներին հորդորել է պահպանել սոցիալական հեռավորության եւ հիգիենայի կանոնները, հայտնում է AP-ը:

Խոսելով Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի նահանգապետի եւ նախարարների հետ հանդիպումից հետո՝ Մերկելը աջակցություն է հայտնել համավարակի որոշ գործոնների միասնական կանոններին:

Երեքշաբթի օրը Գերմանիայի հիվանդությունների վերահսկման գործակալությունը հաղորդել է կորոնավիրուսի 1390 նոր դեպքերի մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ