Գլխավոր էջ Նորություններ ՄԻԱՎ վարակի հետազոտություն մարզերում. հետազոտվել է 327 հոգի

ՄԻԱՎ վարակի հետազոտություն մարզերում. հետազոտվել է 327 հոգի

900
0

Նոյեմբերի 25-ից 29-ը ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական մասնագիտական խմբերն այցելել են Լոռու մարզի Ախթալա, Ճոճկան, Մեծավան, Շնող, Լեռնապատ, Մեդովկա, Արմավիրի մարզի Նորապատ, Գայ, Մարգարա, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Շենավան, Արարատի մարզի Այգեստան, Նորաշեն և Կոտայքի մարզի Արգել համայնքներ:

Ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում միգրանտներին, նրանց ընտանիքի անդամներին, համայնքների բնակիչներին տրամադրել են խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացրել են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ, իրականացրել են տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում համապատասխան հարցաշարով:

Հետազոտվել է 327 հոգի: Նրանցից 117-ը շարժական կլինիկաներում անցել են նաև ուլտրաձայնային հետազոտություններ:
Հավելենք, որ նշված ծառայությունները տրամադրվում են Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ