Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է երիկամների համար ամենավտանգավոր մթերքը

Ո՞րն է երիկամների համար ամենավտանգավոր մթերքը

705
0

Հասարակ կերակրի աղը կարող է շատ վտանգավոր լինել անգամ առողջ երիկամների համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Խոսում է Մոսկվան» («Говорит Москва») ռադիոկայանի եթերում ասել է բժիշկ-նեֆրոլոգ Լյուդմիլա Արտյուխինան։

Մասնագետի խոսքով՝ մարդիկ չափազանց շատ աղ են օգտագործում, ինչը պայմանավորված է ներկայում շատ տարածված արագ սննդի, կիսաֆաբրիկատների, ինչպես նաև մեծ քանակությամբ աղ պարունակող այլ մթերքի գործածությամբ։ «Այս ամենին գումարվում է նաև այն, որ աղի նկատմամբ զգայունության շեմը մարդկանց մոտ բավական բարձր է», — ընդգծում է նա։

Ինչպես նախազգուշացնում է մասնագետը, հաճախ երիկամների հետ կապված խնդիրների դեպքում ցավոտ ախտանշաններ չեն նկատվում, ինչի հետևանքով մարդիկ դիմում են մասնագետին միայն հիվանդության զարգացման բավական լուրջ փուլերում։

«Երբեմն լինում են ախտանշաններ, որոնք նկատվում են հիվանդության ենթակլինիկական ընթացքի դեպքում։ Սա դրսևորվում է թուլությամբ, հոգնածությամբ ու քայլելիս առաջացող ոչ շատ լուրջ այտուցներով։ Բացի այդ, երիկամների հիվանդությունները կարող են դրսևորվել նաև զարկերակային գերճնշմամբ», — նշում է մասնագետը։

Զարկերակային ճնշման հետ կապված խնդիրների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս անպայման բուժզննում անցնել։ Բացի այդ, նա նաև ընդգծում է, որ առողջ երիկամներ ունենալու ու նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վարել առողջ կենսակերպ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ