Գլխավոր էջ Նորություններ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժում են ստանում 19 քաղաքացիներ

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից բուժում են ստանում 19 քաղաքացիներ

428
0

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով 19 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Եվս 54 հիվանդ Շիրակի մարզից բուժում է ստանում մայրաքաղաքի կլինիկաներում: Արձանագրվել է մահվան 37 դեպք: Ըստ Շիրակի մարզպետարանի տրամադրած տվյալների՝ մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Կորոնավիրուսից առողջացել և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 514 բնակիչ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ