Գլխավոր էջ Medmedia TV Հակոբկոխյանին գործող իշխանության ներկայացուցիչները չեն այցելել

Հակոբկոխյանին գործող իշխանության ներկայացուցիչները չեն այցելել

1090
0

Արդեն 5-րդ օրն է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել։  Երեւանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ նա անժամկետ հացադուլ է հայտարարել։ Այսօր, օգոստոսի 17-ին վերջինիս առողջական վիճակը վատացել է։ Պարբերաբար նրան են մոտենում շտապօգնության աշխատակիցները և բուժզննում են իրականացնում։ Հակոբկոխյանին են այցելել նաև իր գործընկերները և քաղաքական գործիչներ։

Medmedia.am-ի հետ զրույցում Հակոբկոխյանը նշեց, որ իրեն լավ է զգում․

« Ինչի ինձ ի՞նչ է եղել որ, իմ նման ուժեղ մարդը չի վատանա։ Ես իմ այս քայլով ուզում եմ մարդկանց ուշադրությունը սևեռել այն խնդիրների վրա, որոնք վտանգ են ներկայացնում հատկապես մեր երեխաների համար»։

Հարցին, թե որքա՞ն է պատրաստվում շարունակել հացադուլը և ի՞նչ ակնկալիքներ ունի, Հակոբկոխյանը նշեց, որ մինչև չտեսնի, որ այսօրվա իշխանությունից դուրս քաղաքականությամբ զբաղվողները համախմբվել, մի բռունցք են դարձել, չի հանգստանա:

«Պարտադիր չէ՝ մի անձի շուրջ հավաքվեն, պարտադիր է ազգային մի գաղափարի շուրջ համախմվեն, այլ ոչ թե ամեն մեկը վերմակն իր կողմը քաշի։ Ուզում եմ, որ Հայաստանը պաշտպանեն օտարերկրյա միջամտություններից ու ազդեցություններից»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ Իսրայել Հակոբկոխյանի հացադուլն ուղղված է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի,  Լանզարոտեյի կոնվենցիայի, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների:

« Ես չեմ ցանկանում, որ վաղը կամ մյուս օրը փողոց դուրս գամ ու տրանսգենդեր մարդիկ տեսնեմ, կամ իմ երեխեքը սեռափոխ մեկին տեսեն, ես այս խնդիրների մասին եմ բարձրաձայնում և ուրախանում եմ, որ կան մարդիկ, ովքեր գալիս են, հետաքրքրվում են ինչպես եմ, ինչի՞ համար եմ այս ամենն անում, բայց ներկայաիս իշխանության ոչ մի ներկայացուցիչ ինձ այցելության չի եկել»,-ասաց Հակոբկոխյան։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ