Գլխավոր էջ Նորություններ Բուլղարիայում գրանցվել է վարակման դեպքերի նվազագույն թիվ

Բուլղարիայում գրանցվել է վարակման դեպքերի նվազագույն թիվ

405
0

Բուլղարիայի բժիշկները 2 ամսում գրանցել են վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսով վարակման նվազագույն թվով դեպքեր՝ 32, 58-ով ավելի քիչ, քան մեկ օր առաջ, սակայն դրա հետ մեկտեղ անցկացրել են ոչ պակաս 800 թեստ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ԱՆ միացյալ տեղեկատվական պորտալը։

Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 14 365-ի, որոնցից 797-ը բուժաշխատողներ են։ Ապաքինվել է 9 186 մարդ։ Հիվանդանոցներում բուժում է ստանում 807 պացիենտ, նրանցից 56-ի վիճակը ծանր է։ Մեկ օրում մահացել է 3 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 498-ի։

Առողջապահության նախարարությունը նշում է երկրի հիվանդանոցներում բուժանձնակազմի պակասի մասին։

Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը հայտնաբերվել են մարտի 8-ին։ Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում գործել է արտակարգ դրություն։

Բուլղարիայում ներկայումս պահպանվում է արտակարգ համաճարակաբանական իրավիճակի ռեժիմը, որը երկարացվել է մինչեւ օգոստոսի վերջը։ Երկրի բնակիչները պարտավոր են հեռավորություն պահպանել եւ պաշտպանական դիմակներ կրել փակ հանրային շենքերում ու տրանսպորտում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ