Գլխավոր էջ Նորություններ Ովքե՞ր կարող են թեստավորվել COVID-19-ի դեմ․ ԱՆ

Ովքե՞ր կարող են թեստավորվել COVID-19-ի դեմ․ ԱՆ

586
0

Առողջության առաջնային պահպանման օղակում և բժշկական հաստատություններում թեստավորում կարող են անցնել.

37.5 ջերմություն և, միևնույն ժամանակ, շնչառական հիվանդություն կամ այլ կասկածելի ախտանշաններ ունեցող պացիենտները:
«Տուբերկուլոզ» ախտորոշմամբ պացիենտները՝ նախքան բուժում սկսելը:
Հեմոդիալիզ ստացող պացիենտները և նրանց սպասարկող անձնակազմը:
Փակ կազմակերպությունների (տարեցների և հաշմանդամների մասնագիտացված ցերեկային խնամքի հաստատություններ, հոգեբուժական բժշկական հաստատություններ և այլն) շահառուներ և անձնակազմ:
Հանրային առողջապահական մարմինների աշխատակիցները, ովքեր իրականացնում են հետազոտություններ, նմուշառումներ և (կամ) ներգրավված են կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման մեջ:
Հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակիցները, ովքեր անմիջական շփում ունեն դատապարտյալների հետ:
Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ