Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի առաջացման նոր վարկած է հայտնաբերվել

Կորոնավիրուսի առաջացման նոր վարկած է հայտնաբերվել

779
0

Նոր տիպի կորոնավիրուսը կարող էր մարդու օրգանիզմում ադապտանալ դեռ 2012 թվականին։ Այս մասին հայտնում է The Sun-ը, վկայակոչելով վիրուսոլոգ Ջոնաթան Լաթհեմի եւ կենսաբան Էլիսոն Ուիլսոնի կատարած հետազոտությունը։ Գիտնականները հայտնաբերել են Չինաստանի Յունյան նահանգում աշխատող մի բժշկի գրառումները, որոնցից պարզ է դառնում, որ նա բուժել է լեռնագործների, ովքեր հանքը մաքրել են չղջիկների թողած աղտեղությունից։

Հիվանդացած լեռնագործների մոտ առկա են եղել COVID-19-ին հատուկ ախտանշաններ՝ թոքաբորբ, չոր հազ, վերջույթների ցավ եւ բարձր ջերմություն։ Պացիենտներին, բուժման ընթացքում, միացրել են արհեստական շնչառության։ Վեց հանքափորներից երեքը մահացել են։ Նրանցից վերցված անալիզների փորձանմուշները ուղարկվել է Ուհան, որտեղ պարզվել է, որ նրանք վարակվել են կորոնավիրուսով, որը նման է ատիպիկ թոքաբորբի։ Այդպիսով, ինչպես մասնագետներն են հայտարարել, կա հիմք մտածելու, որ նոր տիպի կորոնավիրուսը ադապտացել է մարդու օրգանիզմին։

Չնայած այն բանին, որ վերջին ամիսներին կորոնավիրուսի առաջացման բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվում, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ վիրուսը ամբողջովին հետազոտված չէ, որպեսզի եզրակացություններ անել հնարավոր լինի, այն էլ՝ վերջնական։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ