Գլխավոր էջ Գլխավոր ՌԴ-ն արտադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

ՌԴ-ն արտադրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

461
0

Ռուսաստանն արտադրել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, հաղորդում է Interfax լրատվական գործակալությունը:

Պատվաստանյութի արտադրության մասին Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հայտնել էր դեռ շաբաթ օրը: Պատվաստանյութը մշակող Գամալեայի անվան վարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել էր, որ ծրագրվում է մինչև դեկտեմբեր-հունվար ամիսները հասնել ամսական 5 մլն դեղաչափի արտադրության, իսկ 1 տարվա ընթացքում Ռուսաստանը լիովին ապահովված կլինի պատվաստանյութով:

Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ պատվաստանյութն արտադրվելու է Զելենոգրադի «Բիննոֆարմ» գործարանում, որը մտնում է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության մեջ: «Սիստեման» հայտնել է, որ գործարանը կարող է արտադրել պատվաստանյութի տարեկան 1.5 մլն դեղաչափ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին Ռուսաստանը հայտնել էր օգոստոսի 11-ին: Ռուսական պատվաստանյութի գրանցումը լուրջ քննադատությունների տեղիք է տվել: Շատերը գտնում են, որ Մոսկվան շտապել է, և կասկածներ ունեն դեղամիջոցի արդյունավետության և անվտանգության հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ