Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի բացասական ազդեցություններից ևս մեկը

Կորոնավիրուսի բացասական ազդեցություններից ևս մեկը

785
0

Միչիգանի համալսարանի նյարդակենսաբան Նատալի Թրոնսոնը նախազգուշացնում է, որ SARS-COV-2-ի վիրուսային մասնիկները կարող են բացասաբար ազդել ուղեղի վրա, գրում է Российская газета-ն: Ուղեղի համար բացասական հետևանքների թվում փորձագետը նշում է միալգիական էնցեֆալոմիելիտը (քրոնիկ հոգնածության սինդրոմ) և Գիենա-Բարի սինդրոմը (իմունային համակարգի կողմից ծայրամասային նյարդերի վնասում): Այս բարդությունները ուղեղի հյուսվածքների և էպիթելիալ բջիջների վարակման, իմունային համակարգի վրա վիրուսի ուղղակի ազդեցության հետևանք են:

Փորձագետի զեկույցում ասվում է. «Հիվանդության հետևանքով գլխուղեղի երկարատև փոփոխությունները, ի թիվս այլ բաների, կարող են կապված լինել տարիքով պայամանավորված ճանաչողական ֆունկցիայի թուլացման և Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկի հետ: Նյարդաիմունային բջիջների և բորբոքային նշանների քայքայիչ գործունեությունը կարող է հանգեցնել հիշողության անուղղելի վատացման: Դա կարող է տեղի ունենալ նեյրոնային հանգույցների կամ հենց նեյրոնների վնասման, ինչպես նաև նեյրոնների գործառույթի ավելի նուրբ փոփոխությունների պատճառով:

Դեռևս վաղ է ասել, որ կորոնավիրուսը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը: Մենք դա կիմանանք տարիներ անց: Բայց այս ռիսկը հնարավոր է էապես նվազեցնել COVID-19- ի կանխարգելման և բուժման միջոցով. ենթադրվում է այնպիսի դեղամիջոցների օգտագործում, որոնք ճնշում են իմունային համակարգի գերակտիվացումը և բորբոքային վիճակը»:

Աղբյուրը` shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ