Գլխավոր էջ Գլխավոր 6 գործոն որոնք հուշում են քնի օբստրուկտիվ ապնոէի մասին

6 գործոն որոնք հուշում են քնի օբստրուկտիվ ապնոէի մասին

1132
0

Եթե անընդհատ հոգնած եք և քնկոտ, իսկ քունը չի թարմացնում։ Կամ վատ տրամադրություն ունեք և գանգատվում եք հիշողությունից, ապա հավանական է ձեզ տանջում է ապնոէն՝ քնի շնչադադարներ։ Խնդրի մասին MedMedia.am-ը զրուցել է «Քնի խանգարումների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ: «Եթե անկողնակիցը նշում է, որ գիշերվա ընթացքում ունենում եք շնչառության կանգեր, որից հետո հազով «արթնանում» եք և վերականգնում շնչառությունն, ապա մեծ է հավանակնությունը, որ ձեզ մոտ ապնոէ կա»,-ասաց քնաբանն ու ընդգծեց, որ քնի ընթացքում խանգարված շնչառությունը ունի իր ռիսկերը՝ շնչադադարները պայմանավորված շնչուղիների փակմամբ մեծացնում են կաթվածի, սրտամկանի ինֆարկտի, շաքարային դիաբետի ռիսկը։
Սամսոն Խաչատրյանը նաև առանձնացրեց այն գործոնները որոնք կկողմնորոշվեն արդյոք կարիք կա դիմելու մասնագետի.
1. Արտահայտված ցերեկային քնկոտություն
Ցերեկային ժամերին ուժեղ քնկոտություն ու քնի գրոհները անհանգստացնող գործոններ են: Նման դեպքերում մարդը կարող է նույնիսկ ղեկին քնելու, որի սարսափելի հետևանքների մասին ավելորդ է խոսել
2. Ճարպակալում
Հավելյալ զանգվածը ճնշում է գործադրում շնչուղիների վրա և խանգարում օդի նորմալ հոսքին քնի ընթացքում
3. Կարճ և լայն պարանոց
Lայն պարանոցի դեպքում հավելյալ ճարպային հյուսվածքը ճշնում է շնչուղիները
4. Խռմփոց
Արտահայտված խռմփոցով անձիք հաճախ ունենում են ուղեցկցող քնի շնչադադարներ
5. Ալկոհոլի օգտագործում
Ալկոհոլը թուլացնում է մկանները և մեծացնում շնչուղիների փակման հավանականությունը
6. Կառուցվածքային առանձնահատկություններ՝ նեղացած քիմք
Քնի ընթացքում քիմքի մկանները թուլանում են և նեղացնում առանց այդ էլ նեղ շնչուղիները:
Սամսոն Խաչատրայնը նշեց, որ քնի օբստրուկտիվ ապնոէի ախտորոշվում է գործիքային եղանակով՝ պոլիսոմնոգրաֆիկ հետազոտություն քնի լաբորատորիայում, կամ քնի շնչառական պոլիգրաֆիա տանը։ «Հարկ է նշել, որ խնդիրը հիմնականում շտկելի, ուստի նշյալ ախտանշանների դեպքում քնաբանի դիմելը պարտադիր է»,-եզրափակեց բժիշկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ