Գլխավոր էջ Գլխավոր Ամերիկյան ո՞ր պատվաստանյութը «կանաչ լույս» կստանա

Ամերիկյան ո՞ր պատվաստանյութը «կանաչ լույս» կստանա

481
0

ԱՄՆ Ազգային առողջապահության ինստիտուտի ղեկավար Ֆրենսիս Քոլինզը հայտարարել է, որ ամերիկացի մասնագետների կողմից մշակվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը դժվար թե մինչ նոյեմբեր գրանցվի, հայտնում է Reuters գործակալությունը։

Քոլինզի խոսքով՝  COViD-19-ի դեմ պոտենցիալ դեղամիջոցները, ամենայն հավանականությամբ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից շուտ կարգավորող մարմինների կողմից հավանություն չեն ստանա:

Ըստ նրա՝ նման ժամկետները կապված են այն հանգամանքի հետ, որ մասնագետներին անհրաժեշտ է պատվաստանյութի մասշտաբային կլինիկական փորձարկումներ իրականացնել։ Նա հավելել է, որ հետազոտության համար մոտ 10 000 կամավոր անհրաժեշտ կլինի։ Փորձարկվողների նման քանակը կօգնի տեղեկություն հավաքել այդ վարակի դեմ դեղորայքի անվտանգության ու արդյունավետության մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան պատվաստանյութը հնարավոր է պետության ղեկավարի ընտրությունների օրը՝ նոյեմբերի 3-ին, կամ դրանից շուտ պատրաստ լինի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ