Գլխավոր էջ Uncategorized Արցախ մուտք գործելու համար այսօրվանից Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

Արցախ մուտք գործելու համար այսօրվանից Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ

1006
0

Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար դյուրացվել է երկիր մուտք գործելու ընթացակարգը: նչպես հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը, այս մասին որոշում է ստորագրել ԱՀ պարետտարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

«Մուտք գործելու համար այսօրվանից Պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը: Թեստավորման պարտադիր պահանջից բացառություն է արվում մինչև 6 տարեկան երեխաների համար: ՀՀ մեր համերկրացիները պետք է թեստավորվեն ՀՀ համապատասխան բուժհաստատություններում, քանի որ Արցախի միակ նման լաբորատորիայի կարողությունները խիստ սահմանափակ են»,- նշված է հրապարակման մեջ:

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության քաղաքացիների մուտքի և ելքի պայմաններին, ապա դրանք փոփոխությունների չեն ենթարկվել և շարունակում են ուժի մեջ մնալ: Այսինքն` հանրապետությունից ելք կատարելու համար ԱՀ քաղաքացիներից պահանջվում է Պարետի թույլտվությունը, իսկ մուտքի դեպքում՝ ՊՇՌ թեստի ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության բացասական պատասխանը կամ անցակետում պարտադիր թեստավորման համար նմուշառումը: Արցախի քաղաքացիություն ունեցող անձանց համար ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվում է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժե 7000 դրամ:

Պարետ Ժիրայր Միրզոյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ բաց տարածքներում անցկացվող ծննդյան, հարսանյաց, նշանդրեքի արարողությունները կարելի է կազմակերպել 100 հոգու ընդգրկմամբ՝ նախկին 60-ի փոխարեն:

«Հիշեցնենք նաև, որ երեկ Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրում վերանայվել է փակ տարածքներում հանրային միջոցառումների մասնակիցների թույլատրելի առավելագույն քանակը: Այսուհետ, մարզամշակութային, կրթական, ժամանցային, տոնական և հիշատակի միջոցառումները կարելի է կազմակերպել մինչև 40 մարդու ընդգրկմամբ՝ նախկին 20-ի փոխարեն»,- հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Արցախում օգոստոսի 13-ի դրությամբ` նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտորից 235-ը հաղթահարել է հիվանդությունըՓաստացի բուժում է ստանում 15, ընդհանուր մեկուսացված է 39 քաղաքացիԲժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրությանՄինչ այսօր կատարվել է 7 575 փորձանմուշի հետազոտությունԱրցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ