Գլխավոր էջ Գլխավոր Որո՞նք են ամենաօգտակար նախաճաշերը․ սննդաբան

Որո՞նք են ամենաօգտակար նախաճաշերը․ սննդաբան

492
0

Նախաճաշին սեղանին պետք է լինեն եւ՛ ածխաջրեր, եւ՛ սպիտակուցներ: Միայն նման դեպքում նախաճաշը կարելի է օգտակար անվանել: Այս մասին Զվեզդա-ին պատմել է բժիշկ-սննդաբան Յուլիա Չեխոնինան:

«Ափսեն չպետք է լի լինի միայն, օրինակ, շիլայով: Պետք է լինի նաեւ սպիտակուցային սնունդ»,-պարզաբանել է նա:

Նա նշել է, որ մարդուն որպես էներգիայի աղբյուր պետք են ածխաջրեր: Առավոտյան դրանք օգնում են արդյունավետ աշխատել ամբողջ օրվա ընթացքում:

«Եթե մենք օրվա ընթացքում սպիտակուց չստանանք, ապա ճարպի եւ ածխաջրերի ավելցուկ կստանանք»,-ասել է սննդաբանը:

Ավելի վաղ սննդաբանները նշել են մթերքները, որոնք օգտակար է ուտել առավոտյան քաշի կորստի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել հավկիթ, ամբողջահատիկ հաց եւ ավոկադո: Իսկ ահա հյութերից եւ բատոնչիկներից պետք է հրաժարվել, քանի որ դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար կա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ