Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն մտադիր է ստուգել COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները

ԱՀԿ-ն մտադիր է ստուգել COVID-19- ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները

409
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է ստուգել կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների վերաբերյալ տվյալները: Այս մասին հայտնում է ТАСС- ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին կից գործող Համամերիկյան առողջապահական կազմակերպության տնօրենի օգնական Ժարբաս Բարբոսային:

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն ներկայումս կապի մեջ է Ռուսաստանի կարգավորող մարմինների հետ՝ այդ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Նա նշել է, որ պատվաստանյութի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը ուսումնասիրելուց հետո միայն ԱՀԿ-ն կկարողանա այն ցուցել:

Բարբոսան նշել է, որ անհրաժեշտ բոլոր տվյալները ստանալուց հետո կազմակերպությունը ստուգելու է դրանք՝ համոզվելու, որ Ռուսաստանի համապատասխան իշխանությունները որևէ բան տեսադաշտից բաց չեն թողել:

ԱՀԿ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ցանկացած պատվաստանյութ պետք է անցնի կլինիկական փորձարկումների երկրորդ և երրորդ փուլերը՝ հետագա արտադրության համար:

«Այս կերպ մենք կարող ենք համոզվել, որ պատվաստանյութը անվտանգ և արդյունավետ է», – ասել է Բարբոսան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ