Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ-ն Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունից 100 մլն դեղաչափ է պատվիրել

ԱՄՆ-ն Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունից 100 մլն դեղաչափ է պատվիրել

409
0

ԱՄՆ կառավարությունն ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ կորոնավիրուսի դեմ հնարավոր պատվաստանյութի 100 մլն դեղաչափի գնման գործարք է կնքել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է նաև պատվաստանյութ մշակող այլ ընկերությունների հետ գործարքների մասին:

«Ես ուրախ եմ հայտնելու, որ համաձայնության ենք եկել Moderna-ի հետ, որը կորոնավիրուսի դեմ իր մշակած հնարավոր պատվաստանյութի 100 մլն դեղաչափ կարտադրի և կմատակարարի մեզ: Դաշնային կառավարությունը կունենա այդ դեղաչափերը: Մենք գնում ենք դրանք: Վերջերս մենք նաև համագործակցության պայմանագրեր ենք կնքել Johnson&Johnson, Sanofi և GSX ընկերությունների հետ, որպեսզի աջակցենք պատվաստանյութերի մեծամասշտաբ արտադրությանը», – ասել է ԱՄՆ նախագահը:

Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ վերջին 7 օրերի ընթացքում ԱՄՆ-ում նոր դեպքերի թիվը 20 տոկոսով նվազել է: Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ամբողջ աշխարհում վիրուսը շարունակում է տարածվել:

ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով աշխարհում շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը: Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ այնտեղ մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 5.305.957 դեպք, որոնցից 167.749-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ