Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում  Գիտնականները պարզել են, թե ինչպես է արագ սնունդը ազդում  ինտելեկտի վրա

 Գիտնականները պարզել են, թե ինչպես է արագ սնունդը ազդում  ինտելեկտի վրա

2721
0

Գիտնականները պարզել են, թե ինչպես է արագ սնունդը ազդում  ինտելեկտի վրա

Գաղտնիք չէ, որ արագ սննդի սիրահարների մոտ  ավելի մեծ վտանգ կա  ճարպակալման համար, քան որևէ  մեկի։ Ավելորդ քաշի հետ ավելանում են նաև առողջական խնդիրները՝սրտանոթային համակարգի հիվանդություններ , 2-րդ տիպի շաքարային դիաբետ, աղիքի քաղցկեղի որոշ տեսակներ և այլն։

Ներկայումս բրիտանացի գիտնականները գիտականորեն ապացուցել են, որ արագ սնունդն ու անպիտան սնունդը բացասաբար են անդրադառնում մարդու մտավոր գործունեության վրա: Տասը տարի տևած փորձը ցույց տվեց, որ ճարպակալված մարդիկ տարեցտարի կորցնում են իրենց ինտելեկն ու հիշողությունը:

Հետազոտության մեջ ներգրավվել են `35-ից 55 տարեկան 6000 կամավորներ:  Փորձի բոլոր մասնակիցները տաս տարի տևողությամբ պարբերաբար անցնում էին թեստեր հիշողության և հոգեկան գործունեության տարբեր ցուցանիշների համար:

Ուսումնասիրության ավարտին պարզվել է, որ ճարպակալմամբ տառապող կամավորները ցույց են տվել շատ ավելի վատթարացում մտավոր գործունեության թեստերի արդյունքների մեջ: Գիտնականները ենթադրում են, որ մտավոր գործունեության նվազումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է շաքարի և արյան խոլեստերինի բարձրացմամբ:

Նյութի աղբյուր՝  med2.ru

Թարգմանեց՝ Հասմիկ Չոբանյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ