Գլխավոր էջ Գլխավոր «Մարդիկ երբեմն ինքնասպանության փորձ են անում մտածելով, որ չի ստացվի»․ հոգեբան

«Մարդիկ երբեմն ինքնասպանության փորձ են անում մտածելով, որ չի ստացվի»․ հոգեբան

922
0

Այսօր՝ օգոստոսի 11-ին երիտասարդ աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝  Դավթաշենի կամրջից ցած նետվելով։ Ոստիկանության ծառայողներից մեկը վտանգելով իր կյանքը, կարողացել է այդ աղջկան գրկելով դուրս բերել անվտանգ վայր։  Սա ևս մեկ ապացույց է, որ վերջին շրջանում Հայաստանում ինքնասպանությունների դեպքերի թիվն օր օրի ավելանում է։ Հիմնական դեպքերը երիտասարդների շրջանում է գրանցվում։  Medmedia.am-ը փորձել է հոգեբան  Սամվել Խուդոյանից պարզել, թե ի՞նչն է ստիպում մարկանց դիմել ինքնասպանության։

«Ամեն մի դեպք իր պատճառներն ու հանգամանքներն ունի։ Մեկը մեծ գումար կորցնելու համար կարող է նման քայլի դիմել, մյուսը կորցրած սիրո, երրորդը՝ երեխա կորցնելու։ Երիտասարդների մոտ էլ տարբեր է, նրանց շրջանում  շատ տարածված է ծանր դեպրեսիաների դեպքում ինքնասպանություն դիմելը, կամ կյանքի իմաստի կորստի։ Հաճախ հոգեկան հիվանդները, հիվանդագին վիճակից դուրս գալուց հետո են դիմում  ինքնասպնության» ։

Հոգեբանի խոսքով մարդիկ երբեմն ինքնասպանության փորձ են անում մտածելով, որ չի ստացվի,  բայց ցավոք ստացվում է։ Որպես հոգեբան պարոն Խուդոյանը խորհուրդ տվեց , որպեսզի նման քայլի դիմելուց առաջ մարդիկ գնահատեն իրավիճակը,  կիսվեն մտերիմների հետ, խոսեն իրենց խնդիրների մասին։ Ամեն դեպքում ինքնասպանություն անելուց առաջ որոշները ակնարկներ են անում, պետք է ուշադիր լինել և հնարավորինս կանխել նման դեպքերի առկայությունը։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ