Գլխավոր էջ Գլխավոր Ամուսնական սեռական աններդաշնակությունն ու դրա պատճառները

Ամուսնական սեռական աններդաշնակությունն ու դրա պատճառները

1716
0

Մեր օրուրում սեքսապաթոլոգին դիմելն այլևս արտասովոր ու ամոթալի երևույթ չէ, գոնե մեծամասնության համար: Զույգեր գնահատում և կարևորում են սեռակն ներդաշնակությունն ու կայունությունը: Ամուսնական սեռական աններդաշնակության խնդրի մասին MedMedia.am-ը զրուցել է Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.,գ.,թ.,դոցենտՍևադա Հակոբյանի հետ: «Սեքսուալ աններդաշնակությունը կամ անհարմարվողականությունը կարող է դրսևորվել ինչպես սեռական կյանքի սկզբում, այնպես էլ հետագայում»,-նշեց բժիշկն ու շարունակեց. «Առանձնացնում ենք սեռական աններդաշնակության մի քանի տեսակ՝ զույգերի սոցիալ-հոգեբանական աններդաշնակություն, սեռավարքային, աններդաշնակություն պայմանավորված ապատեղեկատվական գնահատողական տարբերակով, տղամարդու և կնոջ սեռական խանգարումների հետևանքով առաջացող աններդաշնակություն»: Երիտասարդների մոտ, ըստ սեքսապաթոլոգի, հիմնականում հանդիպում է անհարմարվողականության սեռավարքային կամ ապատեղեկատվական գնահատողական տարբերակը, ավելի հասուն զույգերի մոտ՝ տղամարդու կամ կնոջ սեռական խանգարումներով պայմանավորված աններդաշնակությունները: Բժշկի խոսքով՝ սոցիալ-հոգեբանական աններդաշնակությունը կարող է պայմանավորված լինել անձի հոգեկերտվածքի տարբերություններով, մտածելակերպով, սոցիալական տարբեր կարգավիճակներին պատկանելու հանգամանքով, ինչը որոշակի անդրադառնում է սեռական կյանքի վրա: «Սեռավարքային անհարմարվողականությունը դրսևորվում է, երբ ամուսինը կամ կինն իրենց պատկերացրած սեռական կյանքի մոդելը չեն գտնում իրական սեռական կյանքում՝ իրերնց սպասումները չեն համապատասխանում իրականության հետ»,-մանրամասնեց մասնագետը: Սևադա Հակոբյանի փաստմամաբ, ապատեղեկատվական գնահատողական տարբերակը պայմանավորված է ինչպես ամուսնու, այնպես էլ կնոջ մոտ տեղի ունեցող ֆիզոլոգիական որոշակի փոփոխություններով, որը կարող է ճիշտ չընկալվել կամ գնահատվել դիմացինի կողմից: «Տղամարդու մոտ սեռական ցանկություն իջեցումը, կնոջը մոտ կարող է դիտարկվել, որպես սեփական գրավչության կորուստ, ամուսնու այլ հետաքրքրություններ ունեալու հանգամանք, ինչը սեռական սառնության պատճառ է հանդիսանում ամուսինների միջև»,-հստակեցրեց բժիշկը: Անրադառնալով խնդրի պատճառներին, սեքսապաթոլոգն ընդգծեց, որ տղամարդու սեռական խանգարումներից, որոնք կարող են պատճառ են հանդիսանալ զույգերի սեռական աններդաշնակության, առաջինը՝ պոտենցիայի և սերմնաժայթքման խանգարումն է: «Կանանց դեպքում՝ վագինիզմը, ցավոտ սեռական հարաբերությունը, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած վախն ու տագնապը, որն առաջ է բերում հեշտոցամկանների ակամա կծկում, կարող է անհնարին է դարձնել սեռական հարաբերությունը, ինչը հենց սկզբից պատճառ է հանդիսանում սեքսուալ աններդաշնակության»,-ասաց Սևադա Հակոբյանը: Ինչ վերաբերում է կյանքի որակի և առողջության վրա խնդրի ազդեցությանը, Սևադա Հակոբյանը նշեց, որ Եթե անձը բավարարված չէ իր սեռական կյանքով, դա անդրադառնում է ինչպես ստեղծագործական, աշխատանքային գործունեության, հոգեկան վիճակի, այնպես էլ աշխատողունակության վրա: «Անհատը դառնում է ոչ լիարժեք իր կենսագործունեության մեջ, սկսում է տառապել թերարժեքության բարդույթով, ինչը հնարավորություն չի տալիս դրսևորվել մնացած բոլոր ոլորտներում»,-նշեց զրուցակիցս:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ