Գլխավոր էջ Գլխավոր «Թորոսյանը փորձում է հերթական սորոսականին ներմուծել առողջապահական համակարգ»․ Թեհմինա Վարդանյան

«Թորոսյանը փորձում է հերթական սորոսականին ներմուծել առողջապահական համակարգ»․ Թեհմինա Վարդանյան

1936
0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը կարծում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փնտրում է «քավության նոխազ», որպեսզի կորոնավիրուսային այս իրավիճակի մեղքը բարդի գոնե մեկի վրա։ Այդ անձը այս անգամ դարձավ «Նորք» ինֆեկցիոն կլինիկայի տնօրեն Մհեր Դավիդյանցը։

«Իր մեղավորությունը մեղմելու համար նախարարը, որոշեց ստեղծել այնպիսի պայմաններ, որ Դավիդյանց հեռանա, սակյան մի քանի օր շարունակ մենք ականատես ենք լինում թե՛ կլինկայի աշխատակիցների, թե՛ բնակչության՝ հասարակ քաղաքացիների, գովեստի խոսքերին։ Պարզապես անթույլատրելի էր նման իրավիճակում պարոն Դավիդյանցին ազատել աշխատանքից»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Ըստ նրա Թորոսյանը փորձում է հերթական սորոսականին ներմուծել առողջապահական համակարգ։

«Այն «խնամի- ծանոթ- բարեկամ» եզրույթը, որից մերօրյան իշխանությունը խորշում էր, այսօր էլ ավելի մեծ տեմպ է առել»։

Տիկին Վարդանյանի համար ընդունելի չէր այն, որ Դավիդյանցին առաջարկել են փոխտնօրենի հաստիքը։

«Տնօրեն աշխատելուց հետո, միայն այն պատճառով, որ Թորոսյանը ցանկանում է հերթական սորոս-ընկերոջը բերել   համակարգ, աշատել փոխտնօրեն։ Ինձ թվում է դա Մհեր Դավիդյանցի դերը նվազեցնելու  էր միայն։ Ակնհայտ է, որ մեկին փոխարինում են մյուսով»։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի մեկնաբանմամբ միավորվում են ՁԻԱՀ և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցները և բնականաբար պետք է լինի մեկ տնօրեն։ Այստեղ Թեհմինա Վարդանյանը խնդիր է տեսնում։ Աշխատանքը չեն շարունակում երկու կայացած մասնագետներ՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքայրի հանրապետական կետրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։ Հարցադրում է․ «Ի՞նչ է լինելու երկու՝ այդքան կարևոր նշանակություն ունեցող կենտրոնների հետ»։ Ըստ Վարդանյանի վերջին երկու տարվա փորձը ցույց է տալիս որ մասնագետներին աշխատանքից ազատելը կամ ստիպել, որ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեն, ոչ մի լավ տեղ չի տանում, որևէ ոլորտում։ Ըստ ավագանու անդամի բժշկական կենտրոնի տնօրենը պետք է լինի բժիշկ։

Ասում է ինքը նկատել է, որ Արսեն Թորոսյանը խորը բարդույթ ունի բժիշկ-մասնագետների նկատմամբ։

«Ասածս վկայում է այն, որ այս ամբողջ ընթացքում, մենք եթերներում տեսնում ենք, ոչ մասնագետներ, հիմանակնում ինքն է խոսում և միայն մեկ անգամ խոսել է Մհեր Դավիդյանցը, մնացած բոլոր դեպքերում էկարաններին տնտեսագետներն են և այլ՝ բժշկության  հետ կապ չունեցող մարդիկ։ Խոսքս վերաբերում է մեր պաշտոնական ԶԼՄ-ներին»։

Ավագանու անդամը հույս հայտնեց, որ Թորոսյանը չի գերագնահատում սեփական անձի գիտելիքները։

Աննա Ավետիսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ