Գլխավոր էջ Նորություններ Դեկտեմբերի 1-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտություններ են անցկացվելու

Դեկտեմբերի 1-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար հետազոտություններ են անցկացվելու

1141
0

ՄԻԱՎ-ի և հեպատիտների վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթվա և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում ՁԻԱՀ-ի կենտրոնն իրականացնում է թեստավորմամբ ուղեկցվող հանրային միջոցառումներ Երևանում և մարզերում:

Դեկտեմբերի 1-ին այդպիսի միջոցառումներ են պլանավորված Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Երևանում միջոցառումը կանցկացվի Հյուսիսային պողոտայում ժ.13:00-19:00-ը։ Ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ և չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Ուստի՝անցե՛ք ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ ձեզ մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

Հետազոտությունն ուղեկցվում է նախա- և հետթեստային խորհրդատվությամբ, իրականացվում է մատից վերցված արյան նմուշով, և պատասխանը տրվում է 15-20 րոպեի ընթացքում: Հետազոտության արդյունքը կախված չէ սննդի ընդունումից: Հետազոտության գաղտնիությունը երաշխավորվում է:

Խորհրդատվությունը և հետազոտությունը կիրականացնեն ՁԻԱՀ-ի կենտրոնի մասնագետները Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին նվիրաբերված շարժական կլինիկաներում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ