Գլխավոր էջ Գլխավոր Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակին սուգ է հայտարարվել

Բրազիլիայում կորոնավիրուսից մահացածների հիշատակին սուգ է հայտարարվել

386
0

Բրազիլիայի խորհրդարանն ու Դաշնային գերագույն դատարանը կորոնավիրուսի համավարակից մահացածների հիշատակը հարգելու համար սուգ են հայտարարել երկրում, հաղորդում է ТАСС-ը:

«Մեր երկիրը երբեք այս մասշտաբի ողբերգություն չի տեսել: 100 հազար մարդ, որոնցից ամեն մեկը անուն ուներ, մանագիտություն, նպատակներ ու երազանքներ»,- ասված է Գերագույն դատարանի նախագահ Դիաս Թոֆֆոլիի հայտարարությունում:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թվով շարունակում է աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնել ԱՄՆ-ից հետո: Մինչ այժմ երկրում վարակման 3 012 412 դեպք է գրանցվել, որից 100 477-ը՝ մահվան ելքով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ