Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք Արսեն Թորոսյանը պաշտոնանկ կարվի

Արդյո՞ք Արսեն Թորոսյանը պաշտոնանկ կարվի

3511
0

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առողջապահության նախարարի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։ ArmLur.am-ի փոխանցմամբ՝ նրա դեմ արդեն մի քանի ամիս է՝ արշավ էր սկսել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ գործող իշխանության մեջ մի թև կա, որն ուզում է օր առաջ ազատվել Արսեն Թորոսյանից և նախարար նշանակել հայտնի վիրաբույժ, դոցենտ Արտավազդ Սահակյանի որդուն` Արամին։ Իսկ ինչ կապ ունի Արամ Սահակյանը Մհեր Դավիդյանցին աշխատանքից ազատելու որոշման հետ:

Պարզվում է` Մհեր Դավիդյանցը Արամ Սահակյանի սանիկն է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արսեն Թորոսյանը պատրաստվում է Մհեր Դավիդյանցին փոխարինել Հովհաննես Մադոյանով, որը հայտնի է ԼԳԲՏ համայնքի պաշտպանությանն ուղղված քայլերով և դրա համար ստացած դրամաշորհներով։

«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. առաջիկա օրերին հնարավոր է նոր նախարար նշանակվի: Թորոսյանի պաշտոնանկությունը կբացատրեն կորոնավիրուսի դեմ պայքարի տապալմամբ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին նախարարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում, ինչն անհարմար իրավիճակ է ստեղծել վարչապետի ընտանիքում։  Բանն այն է, որ առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է /լուսանկարում՝ աջից/, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։

 ArmDaily.am-ի հետ զրույցում բժիշկ, պլաստիկ և միկրովիրաբույժ Արամ Սահակյանն անդրադարձել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ղեկավար Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից ազատմանը։

«Կորոնավիրուսի բռնկման օրերին ես կոլեգաներիս հետ «Նորք» ինֆեկցիոնում եմ եղել և ինքս եմ տեսել, թե ինչպես է աշխատել Մհեր Դավիդյանցը, այսօր լրատվամիջոցներում տեսա, որ նրան առաջարկվել է ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որից նա, բնականաբար, պետք է հրաժարվեր։ Այսպիսի տիտանական աշխատանք կատարելուց հետո, այդ մակարդակի մասնագետին տեղակալ չեն իջեցնում, ընդունած պրակտիկա է՝ հաղթանակած և առաջատար մասնագետի պաշտոնն առնվազն չեն իջեցնում»,- ասել է Արամ Սահակյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ