Գլխավոր էջ Գլխավոր Գերմանիայում և Ճապոնիայում կորոնավիրուսային վիճակը բարդանում է

Գերմանիայում և Ճապոնիայում կորոնավիրուսային վիճակը բարդանում է

490
0

Կորոնավիրուսային վիճակը բարդանում է Գերմանիայում: Երկրում երեք օր անընդմեջ արձանագրվում է ավելի քան հազար նոր դեպք: Անցած օրվա ընթացքում գրանցվել է մահվան 12 դեպք:

Համաձայն վերջին տվյալների՝ այստեղ մինչ օրս գրանցվել է ավելի քան 216 հազար դեպք, 9195 մարդ մահացել է: Ապաքինվել է 197 հազար հիվանդ:

Համաճարակային վիճակը վատթարացել է նաև Ճապոնիայում: Բանն այն է, որ այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 1601 նոր դեպք. սա պանդեմիայի տարածվելուց ի վեր օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է։ Վարակի տարածման նոր օջախներ են դարձել մայրաքաղաք Տոկիոն և Օսակա քաղաքը:

Ճապոնիայում մինչ այժմ գրանցվել է Քովիդ-19-ի շուրջ 46 հազար դեպք, որից 1062-ը՝ մահվան ելքով: Այս մասին հայտնել է CNN-ը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ