Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս դիմակ կրել շոգ եղանակին

Ինչպե՞ս դիմակ կրել շոգ եղանակին

488
0

Շատ երկրներում հասարակական վայրերում ու հանրային տրանսպորտում դիմակ չկրելու համար նախատեսված է տուգանք:

Ինչպե՞ս հարմարվել կորոնավիրուսային տարվա շոգին:

BBC-ն ներկայացնում է մի քանի օգտակար խորհուրդներ:

 

  • Դիմակի ճիշտ ընտրություն

Լոնդոնյան կլինիկաներից մեկում աշխատող բժիշկ Ադիլ Շիրազը BBC-ին պատմել է, որ շոգին անհրաժեշտ է նախ և առաջ խուսափել սինթետիկ դիմակներից՝ նախապատվությունը տալով բամբակին: Պետք է փորձել ճիշտ չափսի դիմակ ընտրել, որպեսզի չափազանց ամուր դիմակով շնչահեղձ չլինեք, միշտ ունեցեք մեկ-երկու պահուստային դիմակ, քանի որ շոգ եղանակին դրանք ավելի հաճախ են խոնավանում:

Դիմակի գույնը ևս նշանակություն ունի:  Բաց գույնի գործվածքն ավելի դանդաղ է տաքանում:

  • Ավելի շատ ջուր խմել

Բժիշկ Շիրազը նաև խորհուրդ է տվել փողոցում գլխարկ կրել և ունենալ ջրի տարա, բայց խմել մարդկանցից հեռու տարածքում և հաճախ ախտահանել ձեռքերը:

  • Օգտվել արևապաշտպան կրեմից
  • Միառժամանակ մոռանալ կոսմետիկայի մասին

Բժիշկ-կոսմետոլոգ Անիլ Բուդ-Ռաջան հիշեցնում է, որ արևի ճառագայթները հիանալիորեն ներթափանցում են գործվածքների մեջ, այդ պատճառով դիմակի տակ գտնվող մարշկը պետք է պատել արևապաշտպան կրեմով: Նաև օգտակար է խոնավեցնող կրեմը:

Մյուս դիմահարդարման միջոցներից ավելի լավ է խուսափել:

Շենքից կամ տրանսպորտից դուրս գալուց հետո անհրաժեշտ է դիմակը հանել և ցանկալի է չթողնել կզակի վրա:

Իսկ հարցի շուրջ, թե արդյո՞ք կարիք կա դուրս գալուց հետո դիմակը սառնարանում պահել, մասնագետների կարծիքները տարբեր են:

Անգլիայի շրջաններում, ըստ եղանակային ազգային բյուրոյի կանխատեսումների, առաջիկայում ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +37 աստիճան: Սա ռեկորդից ցածր է ընդամենը 1,7 աստիճանով: Լոնդոնում շոգը կշարունակվի առնվազն 5 օր: Փարիզում հանգստյան օրերին կլինի +36՝ հետագայում նվազելով մինչև +32: Բրյուսելում սպասվում է + 34 աստիճան, Ամստերդամում՝ +32: Ընդհանուր առմամբ, միջինից բարձր ջերմաստիճանը տարվա այս եղանակի համար  կպահպանվի մինչև հաջորդ շաբաթվա վերջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ