Գլխավոր էջ Գլխավոր Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել

Ինչո՞ւ չի կարելի ընթրիքից հրաժարվել

405
0

Չինական ոչ պետական ինտերնետային ռեսուրսի հեղինակ, գիտնական Պյաո Սյաոն բացատրել է, թե ինչու է վնասակար ընթրիքից հրաժարվելը, հայտնում է news.ru-ն։

Նրա խոսքով, մարդիկ, որոնք սահմանափակում են իրենց սնունդը և օրական ընդամենը երկու անգամ են սնվում, վտանգում են իրենց առողջությունը, ինչպես նաև կանգնում են գիրացման վտանգի առաջ:

«Փաստորեն, մարդիկ, որոնք բաց են թողնում ընթրիքը և ընտրում են արագ նիհարելու ճանապարհը,  հետևում են կարճաժամկետ, ցածր կալորիականությամբ, ցածր աղի և ցածր ածխաջրերի դիետաներին, որոնք նպաստում են օրգանիզմից հեղուկի արագ հեռացմանը։  Հեղուկները կորցնելը, բնականաբար, ստեղծում է այն պատրանքը, որ դուք կորցրել եք մի քանի կգ: Բայց եթե երեք օր անց վերադառնաք ձեր բնականոն ապրելակերպին կամ մեկ անգամ մի փոքր ավելի ուտեք, ապա մարմինը արագորեն կվերադարձնի արտազատված հեղուկը»,- ասել է մասնագետը։

Նա նշել է, որ հեղուկի հետ մեկտեղ մարդը նաև կորցնում է մկանների զանգվածը: Հեղինակը խորհուրդ է տալիս չհրաժարվել ընթրիքից՝ հանուն նիհարելու, այլ դրա փոխարեն, ամեն օր վերահսկել կալորիաները, ուտել հավասարակշռված  և խուսափել գերսնումից:

«Եթե ընթրիքը բաց թողնելը ձեզ համար կալորիականության քանակը նվազեցնելու միջոց է, ապա ավելի արդյունավետ է յուրաքանչյուր կերակուր մի փոքր ավելի քիչ ուտելը: Այսպիսով, օրվա ընթացքում սպառված կալորիաների ընդհանուր քանակը կլինի վերահսկողության տակ, բայց միևնույն ժամանակ օրգանիզմը չի տուժի», — նշել է հեղինակը:

Պյաո Սյաոն ավելացրել է նաև, որ նորմալ է շաբաթական մեկ կիլոգրամ կորցնելը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ