Գլխավոր էջ Գլխավոր Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան

Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան

784
0

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրեն Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման դիմումին։

«Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր և ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած… Մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները: Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։

Համոզված եմ, բոլորի համար պարզից էլ պարզ է, սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն» պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» և իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը: Մի՞թե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել: Մինչեւ ե՞րբ: Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի»,- գրել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ