Գլխավոր էջ Գլխավոր Իտալիայում աճել են վարակման նոր դեպքերը

Իտալիայում աճել են վարակման նոր դեպքերը

314
0

Իտալիայում մեկ օրվա կտրվածքով նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերն արձանագրել են 38% աճ. նախորդ օրը երկրում գրանցվել է վարակման 552 նոր դեպք:

Ինչպես նշում է The Guardian-ը, առավել մեծ քանակությամբ վարակակիրներ են հայտնաբերվել հյուսիս-արևելյան Վենետոյում՝ 183 դեպք:

Նահանգապետ Լուկա Զայան մանրամասնել է, որ վարակակիրները նոր են վերադարձել Իսպանիայում, Պերուում, Մալթայում, Խորվաթիայում և Հունաստանում հանգստից:

Իտալիայում օրվա կտրվածքով այսպիսի բարձր ցուցանիշ չէր արձանագրվել մայիսի վերջից ի վեր: Օրինակ՝ երկու շաբաթ առաջ երկրում  օրական 200-ից պակաս դեպք էր գրանցվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ