Գլխավոր էջ Նորություններ Մասնակցություն տարածաշրջանային հանդիպմանը

Մասնակցություն տարածաշրջանային հանդիպմանը

823
0

2019թ. նոյեմբերի 26-27-ը համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ք.Ստամբուլում (Թուրքիա) մասնակցեց «ՁԻԱՀ-ը և տուբերկուլոզը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում. ժամանակն է առերեսվել փաստերի հետ» խորագրով տարածաշրջանային հանդիպմանը:

Հանդիպման նպատակը Գլոբալ հիմնադրամի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ռազմավարությունը և տարածաշրջանի համար հիմնական առաջնահերթությունները ներկայացնելն էր, փորձի փոխանակումը, ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի ծրագրային արդյունքների բարելավման համար նորարարական մոդելների և մարտահրավերների քննարկումն էր:

 Քննարկվեցին Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհին դիմելու գործընթացը, հիմնական բաղադրիչները, փոփոխությունները, ժամանակացույցը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ