Գլխավոր էջ Նորություններ Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ զոհվել է, ամենայն հավանականությամբ՝ 2,...

Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել․ զոհվել է, ամենայն հավանականությամբ՝ 2, վիրավորվել՝ 35 մարդ

637
0

Ուրբաթ Air India Express հնդկական ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ Կոշիկոդ քաղաքում (Կերալա նահանգ) դուրս է եկել թռիչքուղուց։ Այդ մասին հաղորդում է ANI գործակալությունը թվիթերյան իր էջում։

NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 30 ուղեւոր հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում գտնվել է շուրջ 180 ուղեւոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, որ Հնդկաստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհվել է, ամենայն հավանականությամբ, 2, վիրավորվել՝ 35 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ