Գլխավոր էջ Գլխավոր Իսպանիան կրկին փակում է քաղաքները

Իսպանիան կրկին փակում է քաղաքները

478
0

Իսպանիայում քաղաքները կրկին փակվում են: 33 000 հազարանոց Արանդա դե Դուերոյի իշխանություններն այլ ուղի չեն տեսնում վարակի տարածումը կանխելու համար, քան խիստ կարանտինն է: Անցած օրվա ընթացքում այստեղ գրանցվել է հիվանդության 230 դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։

«Վարակման դեպքերի մեծ մասը ընտանեկան շրջապատում է», — ասել է համայնքի կառավարության խոսնակ Ռոբերտո Սաիսը։

Կառավարության ծրագրով Արանդա դե Դուերոն փակվելու է օգոստոսի 7-ից մինչև համաճարակային իրավիճակի բարելավումը։ Քաղաքից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի ու բժիշկի մեկնելիս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ