Գլխավոր էջ Գլխավոր Առողջության, հիգիենայի և նորաձևության խաչմերուկում

Առողջության, հիգիենայի և նորաձևության խաչմերուկում

2079
0

Այսօր գրեթե բոլոր գեղեցկության սրահները, էսթետիկ բժշկական կենտրոնները մազահեռացման տարբերակներ են առաջարկում և պետք է նաև շեշտադրել, որ այս ծառայություններն ամենապահանջվածն են: Վերջին շրջանում հատկապես նորաձև է մազահեռացումն ինտիմ հատվածում: Սակայն արդյո՞ք այն միշտ կատարվում է ճիշտ հատվածում և անվնաս մեթոդով: Թեմայի շուրջ MedMedia.am-ը զրուցել է ՎԱՊՄԳՀԻ «Արաբկիր» մասնաճյուղի ղեկավար, գինեկոլոգ, բ.գ.թ Տաթևիկ Ղորուխչյանի հետ: «Շատ կարևոր է չշփոթել հիգիենան և անթույլատրելի միջոցառումները: Բնական մազածակույթը հանդիսանում է պաշտպանիչ պատնեշ, նախ՝ միկրոբներից»,-ասաց բժշկուհին:: Այս հատվածի մաշկը, գինեկոլոգի խոսքով, շատ նուրբ է և տրավմաների հանդեպ շատ զգայուն. «Ցանկացած ազդակ՝ մեխանիկական, ջերմային կամ ճառագայթային թողնում է հետք, որը կինը զգում է ավելի ուշ և շատ հաճախ չի կապում հիմնական պատճառի հետ»,-մանրամասնեց Տաթևիկ Ղորուխչյանն ու շարունակեց. «Շատերը մազահերացումից որոշ ժամանակ անց ունենում են քոր արտաքին սեռական օրգանների շրջանում, որը կարող է շատ բարդ և անվերադարձ պրոցեսի սկիզբ լինել, կարող է լինել թեփոտություն, նույնիսկ առաջանա կանդիլոմա»:

Եթե ինտիմ հատվածի մաշկի վրա առկա է տրավմատիկ մակերես կամ բորբոքային օջախ, ապա զրուցակցիս փաստմամբ, ավելի հավանական է վարակի աղբյուրի ներթափանցումը:

«Հարկ է նկատել, որ մազածածկույթը պաշտպանում է նաև ջերմային փոփոխությունից»,-ասաց բժշկուհին և հավելեց, որ պարտադիր է հետևել մազածածկույթի քանակին և անձնական հիգիենայի կանոններին, իսկ մազահեռացման որևէ տարբերակ ընտրելուց առաջ խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանզի հիմնականում կանայք մասնագետի դիմում են բուժման համար և ոչ՝ խորհրդի կամ կանխարգելման:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ