Գլխավոր էջ Գլխավոր Չինաստանում տղամարդը մահացել է ժանտախտից

Չինաստանում տղամարդը մահացել է ժանտախտից

321
0

Անցյալ կիրակի Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզում ժանտախտից մի բնակիչ է մահացել, նրա հետ սերտ կապի մեջ գտնվող 35 մարդ մեկուսացվել է: Այս մասին հաղորդել է Բատոու քաղաքի առողջապահության հարցերով կոմիտեն։

Իշխանությունները պարզաբանել են, որ տղամարդը մահացել է օգոստոսի 2-ին՝ Դարհան-Մումինգան խոշունում, լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ տղամարդը աղիքային ժանտախտ է ունեցել:

Տեղական իշխանությունները համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ հայտարարել: Ներքին Մոնղոլիայում ժանտախտի տարածմանն ուղղված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ գործի են դրվել հիվանդության տարածումը կանխելու և վերահսկելու միջոցառումներ:

Իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են անում զգոն լինել, պահպանել հիգիենայի կանոնները և անհապաղ բժշկական օգնության դիմել, եթե որևէ ախտանիշ ունենան՝ ներառյալ տապը և հազը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ