Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս է լուրջ վնասվածք ստացած 15-ամյա տղայի առողջական վիճակը

Ինչպե՞ս է լուրջ վնասվածք ստացած 15-ամյա տղայի առողջական վիճակը

659
0

Երեկ, օգոստոսի 6-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել էր ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում, հայտնում են ԲԿ-ից։

Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Բժիշկները վիճակը գնահատում էին ծանր։

Այսօր, օգոստոսի 7-ին Medmedia.am-ը կապ հաստատեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի հետ, ով նշեց, որ տղայի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, առողջականում կա դրական դինամիկա։

« Այս պահին տղան գիտակից վիճակում է, եթե իրեն օրվա ընթացքում լավ զգա, հավանաբար վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի հիվանդասենյակ»,-տեղեկացրեց նա։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ