Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռիսկային գոտիներից Գերմանիա մուտք գործելիս կորոնավիրուսի թեստը պարտադիր կդառնա

Ռիսկային գոտիներից Գերմանիա մուտք գործելիս կորոնավիրուսի թեստը պարտադիր կդառնա

717
0

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպահնը հայտարարել է, որ շաբաթ օրվանից սկսած՝ ռիսկային գոտիներից Գերմանիա մտնող յուրաքանչյուր անձ պարտավոր կլինի կորոնավիրուսի թեստ հանձնել:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման որոշման պատճառ է դարձել այն, որ 1 օրում Գերմանիայում կորոնավիրուս է հաստատվել 1000-ից ավելի մարդու մոտ: Նախարարի խոսքով՝ այս թիվը վկայում է այն մասին, որ համավարակն ավարտված չէ:

Սպահնը նշել է, որ ամառային արձակուրդների շրջանը շուտով կավարտվի, մարդիկ կվերադառնան տուն, ուստի կա վտանգ, որ Covid-19-ի նոր դեպքերի թիվը կաճի:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչև օրս Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդացել է 214.494 մարդ, որոնցից մահացել է 9248-ը: 196.200 մարդ բուժվել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ