Գլխավոր էջ Նորություններ 25.000 եվրոյի բժշկական պարագաներ՝ Գերմանիայից Հայաստանին

25.000 եվրոյի բժշկական պարագաներ՝ Գերմանիայից Հայաստանին

416
0

Հայաստանում Գերմանիայի դեսպանատնից հայտնում են, որ դեսպան դոկտ. Բանցհաֆն այսօր Հայաստանի Հանրապետության առողջապահության առաջին փոխնախարար Անահիտ Ավանեսյանին է փոխանցել 25.000 եվրո արժողության բժշկական պարագաներ:

Ըստ հաղորդագրության՝ սա ևս մեկ ներդրում է կորոնավիրուսի դեմ պայքարում: Նյութական աջակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի որոնողական և փրկարարական ծառայության (I.S.A.R. Germany) շնորհիվ, որի բժշկական թիմերից մեկը հուլիսի երկրորդ կեսին Հայաստանում աջակցում էր Covid-19-ի դեմ պայքարող հայ բժիշկներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ