Գլխավոր էջ Գլխավոր «Այս տարի ոչ թե արձակուրդի ավարտը սթրեսային կիլի, այլ՝ շարունակվելը».հոգեբան

«Այս տարի ոչ թե արձակուրդի ավարտը սթրեսային կիլի, այլ՝ շարունակվելը».հոգեբան

652
0

Ավելի քան հինգ ամիս դադարից հետո հավանականություն կա, որ սեպտեմբերին կվերադառնանք դպրոց: Համաճարակային տեսանկյունից, գուցե սա ռիսկային է, բայց կրթության համար չգնալը շատ բարդ կլինի: Խնդրի հոգեբանական կողմը MedMedia.am-ը քննարկել է հոգեբան Մարինե Մելոյանի հետ: «Առհասարակ արձակուրդներից հետո շատ դժվար է գնալ աշխատանքի։ Շատերի մոտ դա ուղեկցվում է լուրջ հոգեբանական դժվարություններով։ Երեխաները, լինելով ավելի զգայուն, էլ ավելի ծանր են ընկալում այդ փաստը»,-ասաց հոգեբանն ու ընդգծեց, որ նշվածին գումարվում է նաև երկար դադարը, որն էլ բերում է հոգեբանական ոչ խաղաղ վիճակի։ Սակայն, Մարինե Մելոյանի խոսքով, այս տարի այլ է լինելու. «Երկարաժամկետ տանը մնալուց, հիմնականում շփումներից, հյուրընկալելու և հյուրընկալվելուց զրկված լինելուց հետո բոլորիս համար հաճելի կլինի արձակուրդից հետո վերադառնալ մեր սիրելի գործին»,-մանրամասնեց զրուցակիցս ու նշեց. «Երևի ոչ մի տարի աշակերտն ու ուսուցիչն այդքան չեն սպասել հանդիպմանը, որքան այս տարի»։ Նշվածից հետևություն, որ այս տարի սթրես ու անհանգստություն ավելի շատ կհանդիպի, ոչ թե ուսումանկան տարվա վերսկսման, այլ առցանց աշխատանքներին վերադառնալու դեպքում: «Բնական ուսումնական ընթացքին չվերադառնալը հղի է լուրջ ցնցումներրով: Նախ թե՛ ուսուցիչը, թե՛ ծնողը, թե՛ աշակերտը կհայտնվեն ծանր իրավիճակում»,-ասաց հոգեբանն ու շարունակեց,- «Տեսադասերն ընթանում են ընտանիքի ադամների սահմանափակումների ֆոնին։ Շատ դեպքերում նույն տանը մեկից ավելի աշակերտներ նույն ժամին մասնակցում են տեսադասերին, ի՞նչ անի, ո՞ւր գնա ծնողը»։ Աշակերտը գամված է համակարգչի առջև։ Ուսուցիչը ևս մի քանի ժամ շարունակ տարբեր դասարաններում դաս է անցկացնում, երբեմն կազմակերպում է անհատական ուսուցում,քանի որ այս կամ այն աշակերտին հարմար չի՝ չունի ինտերնետ կապ, համակարգիչ կամ մեկն ունի և այդ ժամին քույրը կամ եղբայրն է զբաղեցրել։ «Շատ դժվար և հոգնեցնող իրավիճակ, բայց սա էլ հարմարեցվեց մասամբ: Օգնության հասան վերապատրաստման դասընթացները, ստեղծվեցին մի շարք գործիքներ: Մնում է հուսալ, նոր ուսումնական տարին կսկենք բնական ընթացքով և վերարժեվորված»,-եզրափակեց Մարինե Մելոյանը:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ