Գլխավոր էջ Գլխավոր Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 6 հայ է զոհվել

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից 6 հայ է զոհվել

499
0

Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով»,- նշել է Նաղդալյանը:

Մամուլի խոսնակը հավելել է, որ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայտնի են  ագությամբ հայ 4 զոհերի անունները: Նրանք են՝ Նազար Նաճարյանը, Ջեսիկա Բեզջյանը, Ժաք Պարամաքեանը և Տելիա Փափազյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք ԲեյրութըԱկանատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածություններըորոնք տեղի են ունեցել շրջակայքումԱռաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստումտեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետոՐոպեներ անցըստ որոշ հրապարակումներիավելի մեծ պայթյուն է որոտացելՏեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքըորը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինություններըԼիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանըիսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել էոր վիրավորների թիվը շատ մեծ է:  Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄներին հայտնել էրոր նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթելԼիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։ Վերջին տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ըվիրավորվել է ավելի քան 4 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ