Գլխավոր էջ Գլխավոր Հայտնի են կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

Հայտնի են կորոնավիրուսի ամերիկյան պատվաստանյութի փորձարկումների արդյունքները

369
0

Հայտնի է դարձել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութի փորձարկումների արդյունքների մասին, որի մշակմամբ զբաղվում է «Novovax» ընկերությունը: Ըստ արտադրողի` փորձարկումները հաջող են եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Առաջին հետազոտությունը ցույց է տվել, որ 56 կամավորների մոտ COVID-19- ի նկատմամբ հակամարմիններ են առաջացել՝ առանց վտանգավոր կողմնակի ազդեցությունների: Մեկ այլ գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութը պաշտպանում է պրիմատների վարակներից։

Ամերիկյան Novavax ընկերությունը, որը հովանավորվում է միլիարդատեր Բիլ Գեյթսի կողմից, հայտարարել էր մարդկանց վրա կլինիկական փորձարկումների մեկնարկի մասին դեռևս մայիսին։ Հետազոտության առաջին արդյունքները ակնկալվում էր հրապարակել հուլիսին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ