Գլխավոր էջ Գլխավոր Քաղցկեղ, թթվածնային քաղց․ ահա ծառահատումների հետևանքը

Քաղցկեղ, թթվածնային քաղց․ ահա ծառահատումների հետևանքը

542
0

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Քրիստինա Վարդանյանի հավաստմամբ՝ այսօր մեզ հարկավոր է օդի աերացիայի ճիշտ ուղղություն։ Նա նշեց, թե 90-ականներին մենք արդեն իսկ կորցրեցինք էկոլոգիական կարևոր նշանակության լանջերը և ծառերը։

« Կանաչապատման առողջապահական ֆունկցիան շատ կարևոր է։ Կանաչ զանգվածը սանիտարահիգիենիկ ֆունկցիա ունի։ Քաղաքը շատ փոշոտ է, ծառերը այս միջավայրում չեն կարող աճել։ Կան ծառերի տեսակներ, որոնց տերևները փոշին կլանելու հատկություն ունեն և առողջապահական տեսակետից բավականին կարևոր նշանակություն ունեն»։

Տիկին Վարդանյանի հավաստմամբ՝ ծառերի վրա միջատների գրոհ է սկսվել  և սա  20 տարի շարունակ ծառերի սխալ մշակման հետևանք է։

« Մեր քաղաքում ամենաշատը թեղիներն էին տնկված, սակայն ժամանակն է դրանց փոխարինելու, որովհետև ունեն ապրելու ժամկետ ու կենսունակությունը սպառված է։ Այս տարի արդեն քաղաքում 3 սրսկում ենք արել, սակայն դրանց շնորհիվ անգամ հնարավոր չէ պայքարել միջատների տված վնասների դեմ։ Առհասարակ թեղին Մաշտոցի պուրակում չպետք է լինի, որովհետև յուրաքանչյուր ծառ երկար կենսագործունեություն  ունենալու համար համապատասխան վայրում պետք է լինի, իսկ քաղաքային պայմաններում դրանց կյանքի տևողությունը նվազում է»։

Քրիստինա Վարդանյանը նշեց, որ ծառերի մեծամասնության կյանքի տևողությունը ավարտվում է ու դրանք թթվածնի սինթեզում չեն անում։

« Ի դեպ՝ այս ամենի հետևանքով մարդկանց առողջությունն է վտանգվում։ Չարորակ նորագոյացություններ, թթվածնային քաղց, շնչառական համակարգի ախտահարում, այս ամենը պայմանավորված է վերը թվարկված գործոններով։ Ի վերջո՝ ծառերի փոփոխման գործընթացը ամբողջ աշխարհում է ընդունված կարգ, դա բնավ նորություն չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ