Գլխավոր էջ Medmedia TV Ես 1 հոգու կպնելով, 1 միլիոնին լավություն եմ անում․ քաղաքապետ

Ես 1 հոգու կպնելով, 1 միլիոնին լավություն եմ անում․ քաղաքապետ

684
0

Քաղաքապետ Հայկ Մարությանը անդրադարձել է Մաշտոցի պուրակում իրականացվող ծառահատումներին, որի ընթացքում 4 ծառ էր կտրվել։ Նա նշել է, որ իր նպատակն է կանաչ տարածքները ավելացնել ու անօրինականություններին վերջ տալ։

«Մեզ հասած «ժառանգությունը» ցանկանում ենք օրենսդրական փաթեթներով կարգավորել ու հաղթահարել։ Իմ ցանկությունները շատ հաճախ օրենքի պատնեշին է հանդիպում, ես չեմ կարող բուլդոզեր նստել ու քանդել բոլոր կառույցները, կա օրենսդրական կարգավորում, որը անտեսել չի կարելի։ Հավատեց, եթե օրենքով թույլատրվեր, առաջինը բուլդոզեր նստողը ես կլինեի։ Մարդիկ այս պուրակի համար ակտիվորեն պայքարել են, մենք էլ այժմ առաջ ենք տանում  այդ պայքարը ու կիսատ թողածները»,-նշեց քաղաքապետը ու հավելեց, թե այսօր հասել է նրան, որ սեփականություն համարվող հողատարածքները համայնքային դարձան․

« Հավատացեք որևէ շինության համար ես չեմ կտրի ծառ, ամեն մի ծառի համար անձամբ եմ պատասխանատու ու կռիվ եմ տալու։ Սակայն տարվա կտրվածքով միշտ էլ հաշվառվում են ծառեր, որոնք կարող են հանգեցնել մահվան ելքով դեպքերի, այսինքն դրանք փոխարինման են ենթակա, ոչ թե կտրվում են ու վերացվում այլ փոխարինվում են»։

Մարությանի հավաստմամբ՝ իրենք կառուցապատողների հետ բանակցություններ են վարում, հենց այնպես չեն կարող մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը քանդել։

« Հերթով բոլորը գալիս են օրինական դաշտ, դա արվում է իմ որոշմամբ ու թաղապետերի մասնակցությամբ։ Ամեն դեպքում ոչ  մի ծառ հանուն շինարարության չի կտրվելու։ Ես մեկ հոգու կպնելով 1 միլիոնին լավություն եմ անում»,-հավելեց Մարությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ