Գլխավոր էջ Գլխավոր Գերմանիայում կարծում են, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

Գերմանիայում կարծում են, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը

428
0

Գերմանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքն արդեն սկսվել է: Այս մասին հայտարարել է գերմանացի բժիշկների ասոցիացիայի նախագահ Մարբուրգեր Բունդ Սյուզաննա  Յոնան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք արդեն վիրուսի տարածման երկրորդ ալիք ենք ապրում », — ասել է Յոնան ՝ նշելով, որ այն ավելի թույլ է, քան մարտ-ապրիլ ամիսներին տարածված առաջին ալիքը: Այնուամենայնիվ, բժշկի խոսքով, հիվանդության նոր դեպքերի թիվը հետևողականորեն աճում է։

«Սա մեծացնում է այն վտանգը, որ մենք բաց ենք թողնում այն հաջողությունները, որոնք մինչ այժմ ձեռք են բերվել Գերմանիայում», — նախազգուշացրել է փորձագետը։

«Marburger Bund»- ի նախագահը հավաստիացրել է, որ գերմանական կլինիկաները պատրաստ են կորոնավիրուսի երկրորդ ալիքին, քանի որ համաճարակի ընթացքում դրնք աստիճանաբար զարգացել են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ