Գլխավոր էջ Գլխավոր Վրաստանում գրանցվել է վարակման 3 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է վարակման 3 նոր դեպք

342
0

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, ևս 3 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին։

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1182 դեպք, վարակվածներից 962-ն առողջացել է, 17-ը` մահացել:

7007 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 280 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 18 451 042 է, մահացել է 697 289 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ