Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ

Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ

804
0

Ճապոնիայում առաջին անգամ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ «Քովիդ-19» է հայտնաբերվել երկու շների մոտ, որոնք տարբեր տերերի են պատկանում, որոնց մոտ նախկինում նույնպես կորոնավիրուս է հաստատված եղել:

Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anicom Holdings Inc ընկերությանը, որն ապրիլի սկզբից ի վեր կենդանիների խնամքի անվճար ծառայություն է իրականացնում, քանի դեռ նրանց տերերը բուժվում են կորոնավիրուսից: Ընկերությունում խնամել են 29 շան, 12 կատվի և մեկ ճագարի:

Ընկերությունից հայտնել են, որ օգոստոսի 3-ի դրությամբ բոլոր կենդանիների համար ՊՇՌ հետազոտություն (պոլիմերազային շղթայական ռեակցիա) են կատարել: Այս անգամ դրական պատասխան է եկել 2 շան մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ