Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն բժիշկներն ու ուսուցիչները

678
0
A lab technician extracts a portion of a COVID-19 vaccine candidate during testing at the Chula Vaccine Research Center, run by Chulalongkorn University in Bangkok, Thailand, Monday, May 25, 2020. Researchers in Thailand claim to have promising results with the vaccination on mice, and have begun testing on monkeys. (AP Photo/Sakchai Lalit)

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ առաջինը կպատվաստեն ռիսկային խմբում գտնվող մարդկանց՝ բժշկական հաստատությունների աշխատակիցներին և ուսուցիչներին: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Նախարարը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը նախատեսում են սկսել հոկտեմբերից, իսկ գրիպի դեմ պատվաստումները կսկսեն օգոստոսի 10-ից:

Հիշեցնենք՝ հուլիսի 22-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տեղեկացրել էր, որ ռուսական 17 գիտական կազմակերպություն մշակել է պատվաստանյութի ավելի քան 26 տեսակ, որոնցից 4-ն ապացուցել են իրենց անվտանգ լինելը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ