Գլխավոր էջ Գլխավոր Ադրբեջանում գրանցվել է վարակման 318 նոր դեպք

Ադրբեջանում գրանցվել է վարակման 318 նոր դեպք

661
0

Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք, բուժվել է 714 մարդ, մահացել` 7-ը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

Ադրբեջանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 31 878 դեպք, վարակվածներից 25 882-ը բուժվել է, 448-ը` մահացել: Ակտիվ դեպքերի թիվը 5548 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 17 528 800 է, մահացել է 677 684 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 213 երկրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ