Գլխավոր էջ Գլխավոր Ոչ թարմ մսով շաուրմայից 800 մարդ է թունավորվել, 1 երեխա մահացել է

Ոչ թարմ մսով շաուրմայից 800 մարդ է թունավորվել, 1 երեխա մահացել է

1073
0

Հորդանանի մայրաքաղաք Ամմանի մոտակայքում գտնվող ռեստորաններից մեկում ոչ թարմ մսով շաուրմա է մատուցվել, որից ստացած սննդային թունավորման հետևանքով ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել, մահացել է մեկ երեխա, հայտնում է bbc.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մեծ թվով տուժածներ լրագրողներին հայտնել են, որ ռեստորանը հաճախորդներին մեծ զեղչով է շաուրման առաջարկել։

Երկրի առողջապահության նախարար Սաադ Ջաբերի խոսքով՝ տուժածներից մեկը՝ հնգամյա մի տղա, թունավորման հետևանքով մահացել է։ Այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 4 մարդ է գտնվում, ևս 321 հոգի՝ սովորական հիվանդասենյակներում։ Մնացած տուժածներին արդեն դուրս են գրել հիվանդանոցներից։

Նշվում է, որ ռեստորանի տերը և ևս երկու անձ դեպքի առնչությամբ ձերբակալվել են։

Ռեստորանում անցկացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ շաուրմայի համար օգտագործված միսը սառնարանում չի պահվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ